Հարգելի հաճախորդներ և գործընկերներ,
 
Հիշեցնում ենք, որ անսարք սարքավորումը D-Link սպասարկման կենտրոն հանձնելու ժամանակ պետք է ներկայացնել նաև ճիշտ և ամբողջությամբ լրացված Երաշխիքային կտրոն կամ կոնկրետ այդ սարքավորման ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ։  
 
D-Link սպասարկման կենտրոնն ընդունում է ինչպես D-Link Երաշխիքային կտրոնը, այնպես էլ այն ընկերության կողմից տրված Երաշխիքային կտրոնը, որտեղից ձեռք է բերվել կոնկրետ սարքավորումը։
 
D-Link Երաշխիքային կտրոնը կարող եք տպել այս էջից, բայց խնդրում ենք նկատի ունենալ, որ այն  պետք է լրացված և կնքված լինի վաճառող ընկերության կողմից։