Երաշխիքային սպասարկման հիմնական դրույթները
D-Link ընկերությունը երաշխավորում է, որ Սարքավորումները զուրկ են արտադրական անսարքություններից և երաշխիքային սպասարկման մասով պարտավորություններ է կրում համաձայն ՀՀ օրենսդրության: Սույն Երաշխիքը տարածվում է միայն այն Սարքավորումների վրա, որոնք ՀՀ տարածք են ներմուծվել D-Link ընկերության պաշտոնական գործընկերների կողմից։
Միայն սոււյն Երաշխիքն է հանդիսանում D-Link ընկերության իրական պարտավորություն։ D-Link ընկերությունը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց կողմից արված առաջարկությունների, ստանձնած պարտավորությունների կամ տրված երաշխիքների համար։
Երաշխիքային ժամկետը հաշվարկվում է ՀՀ տարածքում Սարքավորման ձեռքբերման պահից և կազմում է 12 ամիս։
2018 թ․ հունվարի 1–ից հետո ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված չկառավարվող կոմուտատորների և անլար երթուղիչների համար գործում է ընդլայնված երաշխիքային ժամկետ՝ 36 ամիս ձեռքբերման պահից, եթե առկա է սարքավորումների ձեռքբերումը հաստատող փաստաթուղթ (ՀԴՄ կտրոն)։
Մալուխների, սպլիտերների, ֆիլտրերի, սնուցման մարտկոցների ինչպես նաև այլ կոմպլեկտավորողների համար Երաշխիքային ժամկետը կազմում է 3 ամիս։
Սույն Երաշխիքը գործում է եթե անսարք սարքավորումը ներկայացվել է ճիշտ և ամբողջությամբ լրացված Երաշխիքային կտրոնի հետ։ Այն դեպքերում, երբ երաշխիքային կտրոնը բացակայում է կամ այն պատշաճ չի լրացված, D-Link ընկերությունն իրավունք ունի չիրականացնել Երաշխիքային սպասարկում։
D-Link ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում սարքավորումների հետ մատակարարվող ծրագրային ապահովման և այլ ընկերությունների կողմից արտադրված սարքավորումների և/կամ ծրագրային ապահովման համատեղելիության համար, եթե այլ բան չի սահմանվում սարքավորումների հետ մատակարարվող ձեռնարկներում։
Ոչ մի դեպքում D-Link ընկերությունը որևէ պատասխանատվություն չի կրում ցանկացած վնասների, ներառյալ՝ տվյալների կամ շահույթի կորստի, պատահական, հաջորդական կամ անուղղակի վնասների համար, որոնք կարող են հետևանք լինել սարքավորման սխալ տեղադրման, սպասարկման, շահագործման կամ կարող են կապված լինել նրա արտադրողականության, շարքից դուրս գալու կամ ժամանակավոր անաշխատունակության հետ:
D-Link ընկերությունը երաշխիքային պարտավորություն չի կրում եթե տեստավորման և/կամ վերլուծության արդյունքում պարզվում է, որ սպառողի կողմից հայտարարված անսարքությունը տվյալ սարքում առկա չէ կամ այն դեպքերում, երբ անսարքությունը հետևանք է սարքավորման սխալ տեղադրման, շահագործման կանոնների խախտման, ինչպես նաև այն դեպքերում երբ սարքավորումն օգտագործվել է իր ֆունկցիոնալ հնարավորություններին ոչ համապատասխան:
Սարքավորման ծառայության ժամկետը սահմանվում է երաշխիքային ժամկետին հավասար։
Երաշխիք չի տրամադրվում՝
- D-Link ընկերության ապրանքային նշանների անօրինական օգտագործմամբ այլ արտադրողների կողմից արտադրված սարքերի համար,
- շրջակա միջավայրի ազդեցության (անձրև, ձյուն, կարկուտ, կայծակ և այլն) հետևանքով առաջացած անսարքությունների համար, ֆորս մաժորային իրադարձությունների (հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ և այլն), ինչպես նաև պատահական արտաքին ազդեցությունների (տատանումներ էլեկտրական սնուցման ցանցում, էլեկտրոստատիկ լարումների առկայություն և այլն) հետևանքով առաջացած անսարքությունների համար,
- տեղափոխման, պահպանման, տեղադրման կամ շահագործման կանոնների խախտման հետևանքով առաջացած անսարքությունների համար,
- չլիազորված անձանց կողմից սարքավորման վերանորոգման կամ մոդիֆիկացիայի' այդ թվում այլ արտադրողների ծրագրային ապահովման օգտագործման հետևանքով առաջացած անսարքությունների համար,
- սարքավորման մեջ օտար առարկաների, նյութերի, հեղուկների, միջատների և այլն առկայության հետևանքով առաջացած անսարքությունների համար,
- արտաքին դեֆեկտների (ակնհայտ մեխանիկական վնասվածքներ, ճաքեր, ջարդված ալեհավաքներ և խրոցակներ) առկայության դեպքում,
- սարքավորման սալիկների (плата) վրա առկա մեխանիկական կամ ջերմային ազդեցությունների հետքերի հայտաբերման դեպքում,
- սարքավորման սերիական համարի անընթեռնելության և/կամ փոփոխման դեպքում,
- գաղտնաբառերի վերականգնման համար: